09/02/2017 19:18
Հալեպը ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամսով
Ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամիս ժամանակով։ Նա կորտ կվերադառնա միայն Ինդիան-Ուելսի մրցաշարում, որը կկայանա մարտի 7-18-ը։ Հալեպը նաև պլանավորում է խաղալ Մայամիում՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը, փոխանցում է Sport-express.ru-ն:
Ծնկի ցավերի պատճառով Հալեպը հրաժարվել է շարունակել ելույթները Սանկտ Պետերբուրգում ու բաց կթողնի Բելգիայի ազգային թիմի հետ Ֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումը։