09/02/2017 13:39
Բելառուսի արտգործնախարարությունը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրն արել է իր ընտրությունը և ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու գաղափարը հիմնավորում չունի, փոխանցում է «Интерфакс»-ը:
«ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու մասին առաջարկները զուրկ են իրավական հիմնավորումներից», - հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին մասնակցությունը կամ կառույցից դուրս գալը զուտ ցանկության հարց է, Բելառուսն «արել է իր ընտրությունը»:
Փետրվարի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման առնչությամբ հայտարարել էր, որ Բելառուսին հարկավոր է հեռացնել ՀԱՊԿ-ից: