09/02/2017 11:01
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.58 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.49 տոկոսով և հասել 55.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: