09/02/2017 14:57
Բլոգեր Լապշինի արտահանձնումն անհրաժեշտ էր Բաքվին իր «խղճուկ քարոզչության» համար. Իսկանդարյան
Բլոգեր Ակեքսանդր Լապշինի գործը պայմանավորված է Բելառուսի և Ռուսաստանի միջև տնտեսական ճգնաժամով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա է փոխհարաբերությունների լուրջ ճգնաժամ: Այն կապված է տնտեսական ասպեկտների հետ: Բելառուսը՝ քողարկված նավթային երկիր է, որն ապրում է Ռուսաստանից մատակարարված էներգակիրների համախառն շահույթի և այն նավթային ապրանքների արժեքի միջև, որոնք արդեն Բելառուսից մատակարարվում են Արևմուտք: Ռուսաստանն իսկապես բարձրացնում է էներգակիրների գները: Լուկաշենկոն էլ վտանգավոր խաղ է տանում՝ օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ ինչ-որ բան ստանա: Այդ առումով՝ նա օգտագործում է Ադրբեջանին: Ակնհայտ է, որ եղել են որոշ էներգակիրների մատակարարման մասին խոստումներ Ադրբեջանի կողմից», - նշեց Ա. Իսկանդարյանը:
Նա նաև հավելեց, որ բլոգեր Լապշինի արտահանձնումն անհրաժեշտ էր Ադրբեջանին իր «խղճուկ քարոզչության» համար:
«Եվ կա երկրորդ մասը՝ կապված Ադրբեջանի հետ: Նա փորձում է խաղալ ներքին դաշտում: Հերթական խղճուկ քարոզչությունն է Ադրբեջանում ընթերցողների և հեռուստադիտողների համար, որոնք չեն տեսնում մեծ հաղթանակի հաջողությունները», - ասաց քաղաքագետը: