09/02/2017 15:39
Մարտակերտում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ, նրան տեղափոխում են Երևան
Փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
«Նրան տեղափոխում են Երևան», - նշեցին հոսպիտալից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել էր 1979թ. ծնված ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը ստացել էր հրազենային վիրավորում: