09/02/2017 17:43
Հայաստանը չեղարկել է փոխոստիկանապետի այցը Բելառուս՝ ոչ բարեկամական դիրքորոշման պատճառով
Բելառուսի ԱԳՆ-ում կարծում են, ոը Մինսկի հասցեին ՀՀ ԱԺ պատգամավորների ոչ բարեկամական կարծիքները պարզապես զգացմունքային են:
«Բելառուսն ու Հայաստանը բարեկամական երկրներ են, ինտեգրացիոն միություններում, այդ թվում ՀԱՊԿ-ում գործընկերներ: Դրա համար, հայտարարությունները, որոնք հնչում են հայկական խորհրդարանում (եթե այդպիսիք եղել են), պարզապես զգացմունքային են», - ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունում «Интерфакс»-ի աղբյուրը հայտնել է, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս չեղարկվել է՝ Մինսկի կողմից Երևանի նկատմամբ «ոչ բարեկամական դիրքորոշման» պատճառով, կապված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու որոշման հետ:
«Եղիազարյանի նախատեսված այցը չեղարկվել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի կողմից Կազմակերպության մեկ այլ անդամ՝ Հայաստանի, նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշման պատճառով», - ասել է աղբյուրը:
Վ. Եղիազարյանը մարտի 2-5-ը պետք է այցելել Մինսկ՝ Բելառուսի միլիցիայի կազմավորման 100-ամյակի առթիվ տոնակատարություններին մասնակցելու համար: