10/02/2017 09:34
ԲՀԿ-ի այսօրվա համագումարը չի ունենա «աղջիկ վախտվա էնտուզիազմը». «Հրապարակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ այսօր տեղի ունենալիք համագումարը, չնայած հրավիրվել է Մարզահամերգային համալիրում, ինչն արդեն իսկ շքեղության ցուցիչ է, սակայն այն չի ունենա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»: Կլինի «համեստ, աշխատանքային համագումար», - «Հրապարակ»-ին ասել են ԲՀԿ-ից: Հրավիրվել է 2 հազար մարդ։
Հարցին՝ Սերժ Սարգսյանը կլինի՞, նախկինում ներկա է եղել ԲՀԿ-ի համագումարներին՝ թերթի զրուցակիցն ասել է. «Ոչ, կուսակցություններից հրավիրյալներ չկան, կլինեն միայն «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները»:
Հրավիրյալները համամասնական և ռեյտինգային ցուցակների ներկայացուցիչներն են, մարզային, տեղական կառույցների ղեկավարներ, շտաբականներ և շարքային ԲՀԿ-ականներ: