10/02/2017 09:42
Միհրան Պողոսյանը «քֆուր ա կերել», որ կամ քաղաքապետ է դառնալու, կամ ոստիկանապետ. «Ժամանակ»
Նախընտրական շրջանակում կրքերը գնալով թեժանում են։ Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, և ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է և նրան այցելում են համայնքի երիտասարդները։
«Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։ Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնում։ Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել», - գրել է թերթը: