10/02/2017 10:25
«Ժառանգության» և «Ելք»-ի բանակցությունները դեռ չսկսված, ավարտվել են. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցությունը անհաջողությամբ է ավարտել «Ելք» դաշինքի հետ բանակցությունները և ներկայումս կենտրոնացել է միայն Օհանյանական դաշինքի հետ բանակցությունների վրա։ Օրեր առաջ «Ելք» դաշինքի հետ բանակցությունները դեռ չսկսված վերջացել են. գրել է «Ժամանակ»-ը:
Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդի վերջին նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով՝ կա՛մ «Ելք» կա՛մ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի գլխավորած դաշինքով։ Թեև այս որոշմանը դեմ է արտահայտվել Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ՝ կուսակցությունը որոշել է գնալ այս ուղով։