10/02/2017 16:25
«Ռեալն» ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կառաջարկի Բենզեմային
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են վստահել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, փոխանցում է Sports.ru-ն:
Այս մրցաշրջանի վերջում Արքայական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով:
«Ռեալը» ցանկանում է ֆրանսիացուն հասկացնել, որ վստահում է նրան՝ չնայած ոչ այնքան արդյունավետ խաղին այս մրցաշրջանում:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 կամ 2022 թվականը: Բենզեմայի գործող համաձայնագիրն ավարտվում է 2019-ի ամռանը, իսկ նրա տարեկան աշխատավարձն այժմ կազմում է 8 միլիոն եվրո: