10/02/2017 14:06
Հունվարին Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել
Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի խաղում «Ուիգանի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլը հունվարին:
Անգլիական ակումբի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկությունում Մխիթարյանի գոլը ստացել է ձայների 53 տոկոս: 43 տոկոսով երկրորդ տեղում է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի գոլը «Սթոք Սիթիի» դեմ խաղում: Երրորդ տեղում գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի գոլն է «Ուիգանի» դարպասը՝ 3 տոկոս: