10/02/2017 18:00
Իրանն այս տարի ապահովել է ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճի մոտ 30%-ը. Զարմինե Զեյթունցյան
Մոտ ժամանակներս Իրանից սպասվում է տուրօպերատորների և լրագրողների այց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Մարքենթինգի և խթանման ոլորտում այս երեք ամսվա ընթացքում Իրանում կազմակերպել ենք արդեն 4 շնորհանդես՝ Թավրիզում, Սպահանում, Թեհրանում և Ուրմիայում: Ձեռք են բերվել հետաքրքիր պայմանվորվածություններ լրագրողների և տուրօպերատորների այցերի համար, որոնք կգան Հայաստան, կծանոթանան Հայաստանի զբոսաշրջային արդյունքի հետ և կլուսաբանեն», - նշեց Զ. Զեյթունցյանը:
Նա ընդգծեց, որ Իրանը այս տարի ապահովել է ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճի մոտ 30%-ը: