10/02/2017 12:22
Հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի մեքենա չի ոչնչացվել. ՊԲ-ն ու ՊՆ-ն հերքում են
ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է հակառակորդի կողմից հայկական զինվորական մեքենայի ու դրա անձնակազմի ոչնչացման մասին տեղեկատվությունը:
«Դա հերթական ապատեղեկատվությունն է: Նման բան չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նույնպես հերքեց այդ լուրերը.
«Հայ-ադրբեջանական պետական սահմանին ևս նման միջադեպ տեղի չի ունեցել», - ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, թե նախօրեին ոչնչացվել է հայկական բանակի զինվորական մեքենա և, իբրև թե, դեպքի վայրից տեսանյութ է տարածել: