10/02/2017 11:58
Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մարդու իրավունքների ռեկորդային խախտում էր. Արմեն Ռուստամյան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մարդու իրավունքների ռեկորդային խախտում էր, նման կարծիք ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Սա զուտ երկու բռնապետերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունք է։ Ադրբեջանը բանակցային պրոցեսում իր համար անհարմար վիճակում է հայտնվել։ Այս քայլով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից», - ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ լավագույն լուծում կլինի այն, որ Ադրբեջանը փորձի ցույց տալ, որ ելնելով իր անձնական մարդկային բարձր հատկանիշներից՝ ազատ կարձակի Լապշինին։
«Այսպիսով Ադրբեջանը ցույց կտա, որ մարդասեր է, բայց մենք պիտի հասկանանք՝ սա նախադեպ է, որը պետք է օգտագործել։ Լապշինի արտահանձնումը նշանակում է,որ բոլոր նրանք, ովքեր կոնֆլիկտային գոտիներ են այցելու և այս կամ այն երկրի թույլտվությունը չեն հարցնում, կարող են Լապշինի դերում հայտնվել», - ընդգծեց նա։