10/02/2017 12:54
Մարտակերտում վիրավորված զինվորին վիրահատել են, վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Երեկ երեկոյան Ստեփանակերտից Երևան տեղափոխելուց հետո զինվորին կրկին վիրահատել ենք, վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ», - ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի խոսքով` ստացած վնասվածքը բավականին լուրջ է, ինչի հետևանքով կյանքին սպառնացող վտանգ կա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել էր 1979թ. ծնված ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը ստացել էր հրազենային վիրավորում: