10/02/2017 17:22
Ես եղել եմ Ղարաբաղում. Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Բելառուս
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության տնօրեն Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր նամակ է հղել Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլևիչ Դիրմանին՝ հայտնելով, որ չեղարկում է իր այցը Բելառուս:
«Հարգելի Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը», - ասված է Ա. Տեր-Թադևոսյանի պատասխան նամակում։