10/02/2017 16:53
Համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ
Հունվարի 31-ին Հռոմի օպերային թատրոնում տեղի ունեցած համերգային ծրագիրն, իտալացի գործընկերների խոսքերով, առանձհահատուկ հետաքրքրություն և խանդավառություն է առաջացրել երաժշտասերների շրջանում: Ծրագրում հնչել է Պ.Ի. Չայկովսկու, Իգոր Ստրավինսկու և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները:
Հռոմում և Վատիկանում հայկական դեսպանատներից ստացված լուրերի համաձայն համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայիկատարումն ազդեցիկ և տպավորիչ: Հռոմի օպերային թատրոնից հայտնեցին. «Իրականում համերգը ունեցավ մեծ հաջողություն՝ հաշվիառնելով ունկդիրների արձագանքը: Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիան անզուգական էր: Չնայած ժամանակակից երաժշտություն լինելուն, այն խոսում է սրտի և ինտելեկտի հետ այնպես, որ անգամ երիտասարդ և ունկնդիրների ամենալայն զանգվածները կարող են զգալ ուգնահատել այն»:
Համերգի դիրիժոր` տաղանդաշատ Ջորջ Փեհլիվանյանն իր հերթական մեծ հաջողությունը գրանցեց այս համերգով: Հայազգի երաժիշտըղեկավարում է աշխարհի հանրահայտ նվագախմբերը և աշխատատում հեղինակավոր մենակատարների հետ:
Ամերիկյան «Լեոնարդո» հանդեսը դեռևս 1991թ. գրել էր, որ Ռոստոմյանի ստեղծագործությունները, մասնավորապես Երրորդ Սիմֆոնիանմեծ ժողովրդականություն են վայլում Արևմուտքում: Աշխարհի բազմաթիվ բեմերում սենսացիոն հաջողություն ունենալուց հետո, այսօրհաղթարշավը տեղափոխվեց Իտալիա: Հռոմի պատմական բեմում ստեղծագործության իտալական պրեմիերային հաջորդելու են Միլանի ևՏոսկանայի նվագախմբերի կատարումները, ինչպես նաև պատվեր`գրելու նոր սիմֆոնիա մեծ նվագախմբի համար:
Հռոմի օպերային թատրոնը բացվել է 1880թ. Ջիակինո Ռոսինիի Սեմիրամիդեի ներկայացմամբ: Կառույցի շինարարությունը հովանավորել էԴոմենիկո Կոնստանցին, ով պատվիրել էր Միլանցի ճարտարպետ Ակիլ Սֆոնդրինիին կյանքի կոչել այս հոյակերտ շինությունը: Կոստանցիիանունը կրող համերգասրահի գմբեթի հոյակերտ ֆրեսկաները պատկանում են իտալացի վարպետ Աննիբալե Բրուգնոլիին: 1900թ.-ինայստեղ է տեղի ունեցել ջոակոմո Պուչինիի Տոսկայի պրեմիարան: Օպերային թատրոնի հիմնական Կոնստանցի համերգասրահում են տեղիունեցել բազմաթիվ պատմական ներկայացումներ և ելույթներ, որոն թվում Նորման Մարիա Կալասի կատարմամբ, հռչակավոր օպերաներ` Կառլո Մարիա Գիուլինիի, Ռիկարդո Մուտիի, այլ հեղինակավոր երաժիշտների մասնակցությամբ:
1946թ. Միապետության անկումից հետո,թատրոնը վերանվանվեց թագավորականից` Հռոմի օպերային թատրոնի: Հռոմի օպերային թատրոնի ցմահ դիրիժորն է Ռիկարդո Մուտին: