11/02/2017 09:39
Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, հրաժարվի Օհանյան-Օսկանյան դաշինքից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ։
«Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը։
Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից։ Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ.Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր Դալլաքյանը», - գրել է թերթը: