11/02/2017 09:09
Օսկանյանը՝ «Ժառանգության» հետ դաշինքի մասին. Մեզ հետաքրքրում է իրենց վերջնական որոշումը. «Ժողովուրդ»
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը որոշել էր ԱԺ ընտրություններին մասնակցել դաշինքով և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Կուսակցության խորհրդի կողմից որոշում եղավ Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի և «Ելք»-ի հետ միավորման պաշտոնապես բանակցություններ սկսել»:
«Ժողովուրդ» օրաթերթը Օհանյանի շուրջ ստեղծվելիք դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ «Ժառանգությունը» միաժամանակ բանակցում է թե իրենց, թե «Ելք»-ի հետ. «Դա իրենց որոշումն է, մեզ հետաքրքրում է իրենց վերջնական որոշումը»: