11/02/2017 17:59
Դե Ռոսսին 2 տարով կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ
«Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին երկամյա պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի նկատելի նվազմամբ՝ պայմանով, որ կարիերան ավարտելուց հետո աշխատանքի կտեղավորվի ակումբի համակարգում։ Դե Ռոսսին տարեկան 2,5-3 մլն եվրո աշխատավարձ կստանա, հայտնում է Sport.ru-ն
Այս ամսվա վերջին 33-ամյա կիսապաշտպանի գործակալը կհանդիպի հռոմեական ակումբի ղեկավարության հետ. կողմերը պլանավորում են քննարկել ֆուտբոլիստի նոր պայմանագրի դետալները։
Այժմ դե Ռոսսիի տարեկան աշխատավարձը կազմում է 6,5 մլն եվրո, սակայն նրա գործող պայմանագրի ժամկետը կլրանա հունիսին։
Վերջերս ֆուտբոլիստը մերժել է ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» առաջարկը, որի կազմում այժմ հանդես է գալիս Անդրեա Պիրլոն։