11/02/2017 16:26
Ամբողջությամբ սուտ է. Գագիկ Բեգլարյանն՝ իր եղբոր՝ ընտրակաշառք բաժանելու մասին
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը սուտ որակեց այն տեղեկությունները, թե իր եղբայրն ընտրակաշառք է բաժանում իր ընտրատեղամասում։
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ սուտ է, նման բան չկա։ Ով գրել է այդ լուրը, ամբողջությամբ սուտ է», - ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասաց Գագիկ Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է ընտրացուցակների վերջնական տեսքին, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ամեն ինչի մասին կիմանաք ամսի 16-ին»։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու է ռեյտինգային ցուցակների հարցը։