11/02/2017 16:10
Չինաստանը մտադիր է 7 միլիարդ դոլար ներդնել մեթանով աշխատող էլեկտրակայանների կառուցմանը
Չինաստանի կառավարությունը մտադիր է 50 միլարդ յուան (մոտ 7,3 միլիարդ դոլար) ներդնել գյուղական շրջաններում մեթանով անշխատող էլեկտրակայաններ կառուցելու համար, հայտնում է ТАСС-ը հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Մասնավորապես, Չինաստանի տնտեսական զարգացման 13-րդ հնգամյա պլանի շրջանակներում (2016-2020թթ.) նախատեսվում է իրականացնել մոտ 3 հազար նման նախագիծ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 1,4 միլիրդ տոննա կենսաբանական թափոններից կարելի է ստանալ մոտ 73,6 միլիարդ խորանարդ մետր մեթան, ինչը թույլ կտա էլեկտրակայաններին խնայել 87,6 միլիոն տոննա քարածուխ։
Սա նաև 17,62 մլն տոննայով կզնվազեցնի թունավոր ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։