11/02/2017 12:04
Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստ
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգեոներների սանդղակում։ Նա 2003-2009 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 5 անգամ ճանաչվելով Անգլիայի չեմպիոն, հաղթելով Չեմպիոնների լիգայում և տիրանալով իր առաջին «Ոսկե գնդակին», հայտնում է Sport.ru-ն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Արսենալի» նախկին հարձակվող Տյերի Անրին, երրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնան է։
Չորրորդ տեղում է Դեննիս Բերգկամպը՝ «Արսենալից», հինգերորդը Դիդյե Դրոգբան է՝ «Չելսիից», վեցերորդը Սերխիո Ագուերոն՝ «Մանչեսթեր Սիթիից», յոթերորդը Ջանֆրանկո Ձոլան՝ «Չելսիից», ութերորդը Պատրիկ Վիեյրան՝ «Արսենալից», իններորդը Պետեր Շմեյխելը՝ «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ տասերորդը Դավիդ Ժինոլան՝ «Նյուքասլից»։