13/02/2017 18:22
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը նորից գնում են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ «հաց բերողի» մոտ
Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը «հաց բերող» Արթուր Սարգսյանի հարցով հանդիպում են ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։
«Էդմոն Մարուքյանը և ես հանդիպեցինք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
Նորից գնում ենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին ծանոթանալու», -Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ավելի վաղ պատգամավորներին թույլ չէին տվել Դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ հայտնել էին, որ «Հաց բերողի» հետ տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ։