13/02/2017 13:39
Դևիդ Բոուին հետմահու արժանացել է «Գրեմմի» 4 մրցանակի
Բրիտանացի ռոք երգիչ Դևիդ Բոուին հետմահու արժանացել է «Գրեմմի» 4 երաժշտական մրցանակի՝ Լոս Անջելեսում ընթացող մրցանակաբաշխության 59-րդ արարողության ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բոուիի վերջին՝ Blackstar սկավառակը հաղթել է երկու անվանակարգերում՝ լավագույն այլընտրանքային ալբոմ և ոչ դասական ալբոմի լավագույն ինժեներիա։
Բացի այդ, Բոուին հաղթել է «լավագույն ռոք-կատարող» և «լավագույն ռոք-ստեղծագործություն» անվանակարգերում։
Դևիդ Բոուին մահացել է անցած տարվա հունվարի 10-ին՝ 69 տարեկանում։