13/02/2017 17:07
Լե Պեն. Եվրոն ԵՄ-ի քաղաքական գործիքն է
Եվրոն քաղաքական գործիք է: Այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Եվրոն արժույթ չէ, այն քաղաքական գործիք է: Եթե որևէ երկրի քաղաքացիներ ուզում են ազատ լինել, նրանք պետք է սեփական արժույթն ունենան», - ասել է Լե Պենը:
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ղեկավարությունը թույլ չի տա արգելափակել միգրանտների ընդունման քաղաքականությունը՝ «որպես լծակ» օգտագործելով եվրոն: