13/02/2017 13:26
Ադրբեջանը բանակցային գործընթացը մղում է փակուղի. Նարեկ Մինասյան
Ադրբեջանը բանակցային գործընթացը մղում է փակուղի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:
«Ադրբեջանն այսօր ամեն կերպ փորձում է տապալել Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները: Փաստացի Ադրբեջանը բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի», - նշեց Ն.Մինասյանը:
Նրա խոսքով՝ հասկանալով այս ամենը՝ արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը երկու կողմերին էլ:
«Մենք այս հանդիպումը պետք է օգտագործենք հստակ մեսիջներ ուղարկելով թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մեսիջը պետք է լինի հստակ՝ Ադրբեջանի կողմից ապակառուցողական քաղաքականություն շարունակելու դեպքում, Հայաստանը ստիպված է վերանայել տարբեր հարցերի հետ կապված իր դիրքորոշումը», - հավելեց բանախոսը: