13/02/2017 16:27
ՕՊԵԿ-ը պահանջում է մեծացնել նավթի արդյունահանման կրճատումը կարտելից դուրս երկրներում
ՕՊԵԿ-ի անդամները արդյունահանման կրճատման համաձայնագիրը կատարում են 92 տոկոսով, իսկ ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները՝ 50 տոկոսով: Այս մասին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ասամ ալ Մարզուկը, փոխանցում է ТАСС-ը:
«Փետրվարին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 4 երկրների հետ կքննարկենք կրճատման մեծացման հարցը: Մեր նպատակն է երկրների կողմից պարտավորությունների 100 տոկոսով կատարումը», - ասել է նա՝ չհստակեցնելով, թե հատկապես որ 4 երկրներին է նկատի ունեցել:
Անցած շաբաթվա վերջին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԵԳ) հայտնել է, որ ՕՊԵԿ կազմի մեջ չմտնող և նավթի արդյունահանման կրճատման գործարքին մասնակցող 11 երկրներ հունվարին արտադրությունը կրճատել են օրական 269 հազար բարելով, որը ծրագրածի 48 տոկոսն է կազմում:
11 ռեզիդենտների թվում են Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Հասարակածային Գվինեան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Սուդանի և Հարավային Սուդանի հանրապետությունները: