13/02/2017 12:00
Լիակատար ձախողում. չինական ակումբը 24 մլն եվրո է վճարել լեգիոների համար, որը ոչ մի գոլի հեղինակ չի դարձել
Արգենտինացի հարձակվող Էսեկիել Լավեսսին Չինաստանում այնքան էլ ուժեղ չի լարվում։ «Նապոլիի» ու ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը մեկ տարի առաջ է տեղափոխվել Չինաստան։ «Հեբեյ Չայնա Ֆորչունը» նրա տրանսֆերի համար վճարել է 5,5 մլն եվրո, իսկ ինքը՝ արգենտինացին, տարեկան 24,4 մլն եվրո աշխատավարձ է ստանում, փոխանցում է iSport.ua-ն:
Ներկա պահին Լավեսսին չի արդարացնում իր համար ծախսված միջոցները։
Մեկ տարվա ընթացքում Լավեսսին 10 հանդիպում է անցկացրել Չինաստանի առաջնությունում, սակայն այդպես էլ ոչ մի գոլ չի խփել։ Բայց միևնույն ժամանակ նա վաստակել է իր ավելի քան 24 միլիոնը։
ԲաՑի այդ, ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականում վնասել է ձեռքը և շարքից դուրս եկել երկար ժամանակով։ Դրանից հետո նա այլևս չի խաղացել «Հեբեյի» կազմում։