13/02/2017 15:42
Խուանֆրանը կարող է բաց թողնել «Բայերի» հետ հանդիպումը
«Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը վնասվածք է ստացել «Սելտայի» հետ իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի տնային խաղում և ընդմիջումից հետո փոխարինվել է։ Նրա փոխարեն ասպարեզում հայտնվել է Վրսալկոն, փոխանցում է Sport.ru-ն:
«Խուանֆրանն աջ ազդրի մկանային խնդիր ունի։ Մոտ ժամանակներս նա բժշկական հետազոտության կենթարկվի, որի արդյունքներով կորոշվի վնասվածքի լրջության աստիճանն ու վերականգնման սպասելի ժամկետները», - ասվում է «Ատլետիկոյի» պաշտոնական կայքում։
Փետրվարի 21-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին՝ արտագնա խաղում կհանդիպի «Բայերի» հետ։