13/02/2017 12:15
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի մարտի ֆյուչերսները նվազել են 0.15 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 53.78 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.12 տոկոսով՝ հասնելով 56.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: