14/02/2017 14:59
Իսկոն և «Ռեալը» հետաձգել են պայմանագրի երկարաձգման բանակցությունները մինչև ամառ
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ կվարի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է Sport-express.ru-ն։ «Ռեալի» հետ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվական։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսկոն հաստատ որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից։ Երկու ամիս առաջ կիսապաշտպանը մերժել է «Արքայական ակումբի» հետ նոր պայմանագրի ստորագրման առաջարկը և ակումբի ղեկավարությանը տեղեկացրել, որ ամռանը ցանկանում է հեռանալ։
Սկզբում ֆուտբոլիստը տրամադրված էր՝ երկարաձգելու պայմանագիրը «Ռեալի» հետ, սակայն ավելի ուշ Իսկոն դժգոհություն է հայտնել, որ «Արքայական ակումբը» հիմնական կազմի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման փուլում՝ մրցաշրջանի մեկնարկում համանման առաջարկով չի դիմել իրեն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը, այնուամենայնիվ, դիմել է Իսկոյին, սակայն վերջինս մերժել է՝ իր որոշումը բացատրելով խաղային պրակտիկայի բացակայությամբ։