14/02/2017 19:07
Հայաստանի և ՌԴ-ի գործարարները կկարողանան Վերին Լարսով փայտանյութ և անտառանյութ տեղափոխել
Հայաստանի և ՌԴ-ի գործարարներն այսուհետ կկարողանան Վերին Լարսի անցակետով տեղափոխել փայտանյութ և չմշակված անտառանյութ: Նման նյութերի տեղափոխումը թույլատրված է հունվարի 7-ից:
Ինչպես տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը, համապատասխան որոշումը 2016թ. Դեկտեմբերի 28-ին կայացրել է ՌԴ կառավարությունը` հիմք ընդունելով Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը:
Կողմերը համաձայնել են, որ հարցի լուծումը մեծ կարևորություն ունի առևտրական հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ ցամաքային փոխադրումների այլընտրանքային ճանապարհ չկա:
Ավելի վաղ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով անտառանյութի և փայտանյութի տեղափոխումը Վերին Լարսով արգելված էր:
Նշենք, որ արգելքը վերացվել է 1 տարի ժամկետով: