14/02/2017 11:59
Մեր խնդիրն է թույլ չտալ, որ Ադրբեջանի սադրանքները հասնեն իրենց նպատակին. Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը սահմանում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Այն լարվածության դեպքերը, որ տեղի են ունենում, դրանք ընդամենը փորձ են հակառակորդի կողմից՝ ապակայունացնելու վիճակը, մտցնել լարում։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որպեսզի այսպիսի սադրանքները հասնեն իրենց նպատակին», - նշեց Վիգեն Սարգսյանը։