14/02/2017 12:18
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խաղից առաջ 2 օր չի մարզվել
Մադրիդյան «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կիրակի և երկուշաբթի չի մարզվել թիմի ընդհանուր խմբում։ Պատճառն աջ ոտքի քերծվածքն է, որը ստացել է «Օսասունայի» հետ Լա լիգայի 22-րդ տուրի խաղում։ Այս մասին հայտնում է iSport.ua-ն։
Պորտուգալացին դահլիճում մարզվել է անհատական ծրագրով, սակայն, չնայած դրան, սպասվում է, որ կմասնակցի «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։
Նշենք, որ «Նապոլիի» հետ «Ռեալը» կխաղա փետրվարի 15-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։