14/02/2017 11:46
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի մարտյան ֆյուչերսներում WTI թեթև տեսակի նավթի գինը աճել է 0.09 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 52.98 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները աճել են 0.18 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 55.64 դոլար։