15/02/2017 09:55
«Վեդի Ալկո»-ի սեփականատերը չի մասնակցի ընտրություններին. ՀԺ
«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են «Վեդի Ալկո»-ի գրասենյակից։
2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին և թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ։ Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը։
Թերթի տեղեկություններով՝ վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում։ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում։