15/02/2017 13:50
Զախարովա. Բաքվում ՌԴ դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` Լապշինին օգնելու համար
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` բլոգեր Ալեքսանդր Լապշինին օգնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը:
«Չնայած նրան, որ երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիներին արտահանձնելու անթույլատրելիության մասին ռուսական դիրքորոշումը բազմիցս փոխանցվել է Մինսկին, փետրվարի 7-ին Բելառուսում ձերբակալված քաղաքացի Լապշինն արտահանձնվել է Ադրբեջանին», - ասել է նա:
«#ետրվարի 9-ին` Բաքու քաղաքի քննչական մեկուսարանում նրան այցելել են Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչները: Ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ պայմանների վերաբերյալ որևէ լուրջ բողոքներ չեն ստացվել», - տեղեկացրել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ադրբեջանի ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազության, և այդ երկրում Իսրայելի դեսպանատան հետ մշտական կապի մեջ է գտնվում: