15/02/2017 14:51
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.68 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.84 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.57 տոկոսով և հասել 55.65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: