15/02/2017 15:40
Արցախի ժողովուրդը պատրաստ է առավել ընդգրկուն եվրոպական ներգրավվածություն ստանձնել. Արցախի ՄԻՊ
Փետրվարի 13-14-ը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվել է Ստրասբուրգում, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդում և եվրոպական այլ կառույցներում:
Եվրախորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ստրասբուրգում աշխատանքային քննարկումների ընթացքում իր հղած ուղերձներին։
Արցախի օմբուդսմենը, մասնավորապես, նշել է, որ Արցախի ժողովուրդը՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող, ցանկանում է և պատրաստ է առավել ընդգրկուն եվրոպական ներգրավվածություն ստանձնել` ի նպաստ Արցախ Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շարունակական ամրապնդման: