Անդրադարձը, որ առաջանում է իմ և հանդիսատեսի միջև «Армения, я вернусь к тебе!» երգի կատարման ժամանակ, դժվար է նկարագրել. Իրինա Ալլեգրովա

15/02/2017 20:27

Անդրադարձը, որ առաջանում է իմ և հանդիսատեսի միջև «Армения, я вернусь к тебе!» երգի կատարման ժամանակ, դժվար է նկարագրել. Իրինա Ալլեգրովա


Մարտի 5-ին Երևանում սպասվում է ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալլեգրովայի մոնո համերգը, որին ընդառաջ երգչուհու հետ զրուցել է «Голос Армении» թերթը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

- Հարգելի Իրինա Ալեքսանդրովնա, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ձեր հոբելյանի առթիվ: Իմ կարծիքով, ազնվազարմ տարիք է:  Իսկ Դուք ինչպե՞ս եք  ընդունում այն: Ինչպե՞ս նշեցիք ձեր տարեդարձը:

- Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Տարիքի մասին խոսակցություններին ես վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում: Ցանկացած տարիք հիասքանչ է յուրովի և մարդուն ինչ-որ նոր բան է տալիս: Ինչպես ասվում է մի հիանալի երգում «Բնությունը վատ եղանակ չունի» («У природы нет плохой погоды!»): Ինչ վերաբերում է ծննդյան օրերին, դրանք ես սիրում եմ նշել տանը, ամենահարազատ և ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Հիմա ինձ չեն գրավում շքեղությունը, բազմամարդ ճաշկերույթները, ուզում եմ լինել ինքս ինձ հետ, հոգով վերապրել ամենանվիրական հիշողությունները, մտածել ապագայի մասին, վայելել ընտանեկան ջերմությունը: Ավաղ, մասնագիտական առանձնահատկության պատճառով դրա համար ժամանակս երբեք չի բավականացրել:

- Հայաստանում Դուք  բազմաթիվ երկրպագուներ ունեք, ինչում Դուք ինքներդ քանիցս համոզվել եք: Հայ հանդիսատեսի հավատարմությունը իր վառ արտացոլումն ունի:

- Հայաստանն ինձ համար միշտ եղել է և կլինի յուրահատուկ երկիր: Դա իմ հայրիկի Հայրենիքն է, այստեղ իմ պատմական արմատներն են: Այդ պատճառով երևանյան բեմ ես դուրս եմ գալիս առանձնահատուկ թրթիռով, և համերգները Երևանում ամեն անգամ անցնում են յուրատեսակ, անպատմելի մթնոլորտում: Այն անդրադարձը, որ առաջանում է իմ և հանդիսատեսի միջև «Армения, я вернусь к тебе!» երգի կատարման ժամանակ, դժվար է նկարագրել, այն հասնում է մինչև հոգուս խորքերը, ինչպես աղոթքը:

- Ձեր յուրաքանչյուր ելույթ իսկական տոն է հանդիսատեսի համար, առավել ևս, որ ամեն անգամ հանդիսատեսի դատին եք ներկայացնում ինչ-որ նոր բան: Ահա և հիմա, Ձեր համերգային մեծ շրջագայության շրջանակներում պատրաստվում եք հանդես գալ Երևանում ոչ թե հերթական պրիմերայով, այլ կոնկրետ հոբելյանական ծրագրով, որն անվանել եք «ՄՈՆՈ»: Այդ գործում գիտակ մարդիկ արդեն իսկ այն կոչել են «տեսիլք»:  Ձեր մտահղացմամբ ի՞նչ է թաքնված այդ երկու բառերի՝ моно"  և"фантом" (տեսլիք) միջև:

- Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն իր համար կգտնի՝ ներկա լինելով համերգներին:

- Ինչպիսի՞ն է համերգի ծրագիրը: Կարելի է ենթադրել, որ նոր կատարումների հետ կհնչեն նաև անցյալ տարիների Ձեր հանրահայտ հիթերը՝  նոր գործիքավորմամբ:

-Հավատացեք, պատմել երաժշտության մասին նույնքան անիմաստ է, ինչպես պարել ճարտարապետության մասին: Ամենաճիշտը մեկ անգամ լսելն է: Եվ անակնկալն էլ թող անակնկալ մնա: Շատ քիչ է մնացել սպասելու համար:

- Ի՞նչ սկզբունքով եք կազմում Ձեր երգացանկը, ի՞նչ չափանիշներով եք ընտրում երգերը: Չէ որ, շատ կարևոր է դիպչել մարդկանց  սրտերին: Ձեր նոր՝ “Перезагрузка” ծրագիրը գլխիվայր շրջեց Ձեր մասին շատ կարծրատիպեր՝ առաջացնելով աննկարագրելի հիացմունք: Ի՞նչ էր դա, հոգու ճի՞չ, թե՞Ինչպե՞ս  Ձեզ հաջողվեց այսքան տարիներ անց փոխել ամեն ինչ: Չէի՞ք վախենում:

-Հիմա ես այնպիսի փուլում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ անել այն, ինչն ինձ դուր է գալիս: Երբ երեք տարի առաջ ինձ թվաց, թե ամենալավն արդեն երգվել է, ես մաքուր խղճով հայտարարեցի հրաժեշտի շրջագայության մասին: Սակայն, ինչպես ասում են, եթե ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների մասին: Բավական էր մեկնարկել հրաժեշտի տուրը և ես սկսեցի ստանալ հոյակապ նոր առաջարկներ, որոնք զարմանալիորեն համընկնում էին իմ ներքին ապրումների հետ: Երիտասարդ հեղինակները կարողացան գտնել իմ հոգու բանալին և գրել այնպիսի երգեր, որոնք ինձ նոր կյանք տվեցին: Ինչ-որ պահի ես հասկացա, որ չեմ կարող չկիսել այդ երգերը իմ հանդիսատեսի հետ: Այդպես ստեղծվեց «Перезагрузка» ծրագիրը: Չեմ թաքցնի, որոշակի վախ կար, չէ որ այդ ծրագիրը կազմված էր բացառապես նոր և իմ երկրպագուի ականջին անսովոր երգերից: Սակայն, ես չեմ ափսոսում և հիմա շատ երջանիկ եմ: Հանդիսատեսը նոր երգերն ընդունեց ցնծությամբ և սիրեց դրանք ոչ պակաս, քան իմ նախկին ոսկե հիթերը:

- Մի անգամ Դուք ասել եք, որ մանկուց սիրել եք իտալական, նեապոլիտանական երգերը, սովորել եք դրանցով, սակայն, եթե չեմ սխալվում, Ձեր երգացանկում դրանք չկան: Իսկ չե՞ք մտածել այդպիսի ծրագիր ստեղծելու մասին: Կարծում եմ, շատերի համար դա անսպասելի և հաճելի նորույթ կլինի: Գուցե Ձեր ստեղծագործական կյանքում կգա և այդ փուլը:

-Չգիտեմ, կյանքում ամեն ինչ հնարավոր է: Սակայն, կարծում եմ, որ երգը պիտի լինի իմ երկրպագուի համար հասկանալի լեզվով: Չէ որ, յուրաքանչյուր երգով ես ձգտում եմ պատմել մի պատմություն և հենց դա է ամբողջ իմաստը: Ինչ վերաբերում է երաժշտական երանգավորմանը, ապա իմ նոր հեղինակները տեղյակ են իտալական երաժշտության նկատմամբ իմ հակման մասին և որոշ երգերում դիմում են դրան:

- Իսկ Առնո Բաբաջանյանի ստեղծագորություններից չկա՞ն Ձեզ հոգեհարազատ երգեր, որոնք արժանի տեղ կզբաղեցնեին Ձեր երգացանկում: Չէ որ նրա երաժշտությունը շատ պահանջված է: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրա արվեստին:

- Ինձ բախտ է վիճակվել կատարել «Твои следы» երգը: Ես կարծում եմ, որ այդպիսի երգերը պարզապես պարտադրված են ապրել և փոխանցվել սերնդեսերունդ, որովհետև դրանք հոգիներ են ջերմացնում:

- Ձեր բոլոր ելույթներն իրենցից ներկայացնում են ամբողջական նվիրում  հանդիսատեսին: Համերգներից հետո  ինչ-որ դատարկություն չե՞ք զգումԵթե այոինչո՞վ եք այն լրացնումԳուցե և հակառակը՝ նոր ուժերովհզոր էներգիայով եք լցվում

-Յուրաքանչյուր համերգ մի յուրահատուկ էներգիա է: Եվ այն փոխանցվում է ինձ: Իհարկե, համերգից հետո որոշակի դատարկության զգացում ունենում եմ, դա անխուսափելի է, եթե տրվում ես բեմին ամբողջությամբ: Սակայն, նույնիսկ դա չի կարող խամրեցնել այն հիացմունքը, որը ես ստանում եմ ամեն անգամ ձեզ հանդիպելիս, ի՛մ սիրելի հանդիսատես:

- Թռիչքներ, տեղափոխություններ, կյանք անիվների վրա. սրանք Ձեր ոչ դյուրին մասնագիտության անբաժանելի մասն ենԱյս երկար տարիների ընթացքում արդյո՞ք չի հոգնեցրել կյանքի այս կատաղի տեմպը:

- Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, ոչ: Հոգնածությունը մշտապես եղել է և կլինի: Մենք բոլորս էլ սովորական մարդիկ ենք: Սակայն, նույնիսկ ամենածանր տեղափոխության ժամանակ էլ ինձ ջերմացնում է այն միտքը, որ ինչ-որ տեղ ինձ շատ սպասում են, ուզում են տեսնել և լսել: Այս միտքն օգնում է շատ բաներ հաղթահարել:

- Բեմ դուրս գալիս առաջնորդվում ե՞ք արդյոք ինչ-որ ներքին դրույթներով:  

- Ինձ համար յուրաքանչյուր բեմելն ասես առաջին անգամ լինի: Նույնիսկ այն քաղաքներում, որտեղ լինում եմ ամեն տարի: Եվ միշտ ինքս ինձ ասում եմ նույն արտահայտությունը, որը հաճախ օգտագործում էր հայրս. «Ամեն ինչ լավ է լինելու»:

- Էստրադային արվեստը, որի հետքերով առաջացավ շոու բիզնեսը, տարբեր ժանրային կատեգորիաներ է ներառում՝ ունենալով նաև որոշակի ընդհանրություններ: Ձեր կարծիքով ո՞րն է տարբերությունը:

- Չեմ սիրում «շոու բիզնես» արտահայությունը: Իմ կարծիքով այն ոչ մի ընդհանրություն չունի էստրադայի կամ արվեստի հետ: Դա զուտ բիզնես է: Երբեմն նույնիսկ սարսափում ես երիտասարդ սերնդի համար, որ նրանք ապրելու են աշխարհում, որտեղ բիզնեսը կարող է դուրս մղել երաժշտության և խոսքի արվեստը:

- Հիմա բեմում հայտնվել է արտիստների նոր սերունդ: Ձեր ստեղծագործական փորձառության տեսակետից  ինչպե՞ս կգնահատեք նրանց գործունեությունը:

- Ինձ համար բարդ  է գնահատել երիտասարդ կատարողներին: Մեզ մոտ տաղանդավոր մարդիկ շատ հաճախ մնում են ստվերում, իսկ այն, ինչ հնչում է ռադիոեթերում երբեմն դժվար է արվեստ կոչել: Ավաղ:

- Պատահել ե՞ն  բեմում հումորային կամ չնախատեսված իրավիճակներ:

- Իհարկե, պատահել են: Եվ հանդերձների, և տեխնիկայի հետ, և հանդիսատեսի ինչ-որ գործողության արդյունքում: Հիշում եմ մի հրաշալի պատմություն, որ տեղի ունեցավ «По лезвию любви» ծրագրով շրջագայություններից մեկի ժամանակ: Ինձ համար հսկայական, 5 մետրանոց թիկնոցով զգեստ էին կարել, որով պետք է տպավորիչ կերպով սկսեի համերգը: Այն ամբողջությամբ զարդարված էր հարյուրավոր փոքրիկ լամպերով, որոնք շատ գեղեցիկ փայլփլում էին՝ ստեղծելով լողացող երկնքի տպավորություն: Այդ լուսային հրաշալիքը պահպանելու համար իմ հագուստի ներքին կողմում հատուկ մետաղական հարմարանքի վրա ամրացված էին երկու մարտկոց: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ պատահեց, բայց համերգներից մեկի ժամանակ լամպերն անջատվեցին: Դրանից հետո կոլեկտիվս կատակում էր, թե համերգներից ուժասպառ լինելու պատճառով Ալլեգրովայի մարտկոցները նստել են: Մենք երկար ժամանակ ծիծաղում էինք:

- Սովորաբար շրջագայությունների ժամանակ արտիստները ազատ ժամանակ չեն ունենում, որպեսզի շրջեն  քաղաքներում և ծանոթանան երկրի տեսարժան վայրերին: Վերջին տարիներին Հայաստան այցելելիս ի՞նչ եք հասցրել տեսնելի՞նչն է Ձեզ վրա տպավորություն գործել:

- Երևանը շշմեցուցիչ քաղաք է իր յուրահատուկ կոլորիտով, ոչ ստանդարտ ճարտարապետությամբ: Այս քաղաքում կա մի անկյուն, որն իմ մեջ մի ուրիշ թրթիռ է առաջացնում: Դա Եղեռնի զոհերի հուշահամալիրն է: Այնպիսի զգացողություն եմ ունենում ասես գետնի տակից կախարդական հոսանքը հարվածում է և ամեն անգամ ստիպում հիշել մեր պատմական արմատների մասին, արցունք թափել սեփական ժողովրդի ապրած ողբերգության համար և ավելի ուժգին հավատալ նրա հզոր ապագային…


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը