16/02/2017 16:40
«Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիր են ստորագրել «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները
«Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիր են ստորագրել «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները. տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշել է, որ ևս մի քանի կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ ընդգրկված են «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, ինչպես նաև դաշինքի կողմից տարբեր ընտրատարածքներում առաջադրվելու են ռեյտինգային կարգով:
Ավելի վաղ նշել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: