16/02/2017 14:53
Ռոբբենն՝ «Արսենալի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենն ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է լոնդոնյան «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ այդ խաղում մյունխենյան թիմը հաղթել է 5։1 հաշվով, փոխանցում է Sport.ru-ն:
Փորձառու հոլանդացին տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով գնդակն ուղարկել է դեպի դարպասի իննյակը։ Նա պարբերաբար անհանգստացնում էր մրցակցի պաշտպանությանը և որոշ դրվագներում կարող էր կրկին գոլ խփել։