16/02/2017 19:51
Շվեդ հոկեյիստը մրցակցի դեմքին հարվածելու պատճառով զրկվել է 158 հազար դոլարից
Հոկեյի «Դետրոիդ Ռեդ Ուինգս» ակումբի շվեդ հարձակվող Գուստավ Նյուկվիստը տուգանվել է 158 հազար դոլարով` մրցակցին դեմքին մականով հարվածելու համար: Բացի այդ, նա որակազրկվել է 6 խաղով, հայտնում է Life.ru-ն:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Մինիեսոտա Ուայլդի» հետ հանդիպման առաջին շրջանի ավարտին: Խաղային պայքարում Ջարեդ Սպարժոնը հրել էր Գուստավ Նյուկվիստին, վերջինիս պատասխանն էլ չէր ուշացել և նա մականով հարվածել էր նրա դեմքին: