16/02/2017 13:00
Իգնատի Առաքելյան. Մթերման մասով կուտակված պարտքերը 90 տոկոսով կմարվեն մինչև հունիս
Մթերման մասով կուտակված պարտքերը կազմում են 1 միլիարդ 467 միլիոն դրամ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Կազմված է մարման ժամանակացույց: Իհարկե, հնարավոր չէ անմիջապես մարել այդ պարտքերը՝ ելնելով գործարանների ֆինանսական ճգնաժամային իրավիճակից, բայց մինչև հունիս 90 տոկոսով կմարվի», - նշեց նա:
Գյուղնախարարն ասաց, որ իրենց հաշվարկով՝ փետրվարին կմարվի մոտ 586 միլիոն, մարտին՝ 415, ապրիլին՝ 160, մայիսին՝ 218 միլիոն դրամ:
«Հետո արդեն շատ փոքր գումարներ է մնում, որը մարվելու է», - ասաց Իգնատի Առաքելյանը: