Հայաստանում Արգենտինայի դեսպանը նախընտրում է լավաշ՝ պանրով ու կանաչիով, և հիանում է հայկական գորգերով

16/02/2017 16:57

Հայաստանում Արգենտինայի դեսպանը նախընտրում է լավաշ՝ պանրով ու կանաչիով, և հիանում է հայկական գորգերով


Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, գրեթե երկու տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանում Արգենտինան, արդեն հասցրե՞լ եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Ձեզ դու՞ր է գալիս Հայաստանում:

- Գրեթե երկու տարի է, ինչ Հայաստանում Արգենտինայի դեսպանն եմ: Եկել եմ Հայաստան մի խորհրդանշական ժամանակահատվածում, երբ լրանում էր հայ ժողովրդի պատմության ամենացավալի իրադարձություններից մեկի 100-ամյա տարելիցը:

Ես միշտ ասում եմ, որ Հայաստանում ինձ երջանիկ եմ զգում: Հայերին ճանաչել եմ դեռևս Բուենոս Այրեսում, որտեղ հայկական մեծ համայնք կա: Բացի այդ, Արգենտինայում բավականին շատ են Հայաստանին նվիրված փողոցները, կամուրջները, հրապարակներն ու հուշարձանները: Հայերն աչքի են ընկնում իրենց առատաձեռնությամբ, անմիջականությամբ ու ընկերասիրությամբ: Այնպես որ շատ հեշտ էր տեղի կյանքին ու կենցաղին հարմարվելը: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և երբ ազատ ժամանակ եմ ունենում, ինձ դուր է  գալիս շրջել երկրով, որը թեպետ փոքր է, սակայն բազմաթիվ տեսարժան վայրեր ունի ու բազում թաքնված անկյուններ, որոնք կարող ես բացահայտել:

- Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

- Իմ մասնագիտական գործունեության ընթացքում դիվանագիտական ծառայության եմ եղել Բրազիլիայում` հինգ տարի աշխատելով Արգենտինայի դեսպանատանը` որպես մամուլի բաժնի կցորդ: Բացի այդ, աշխատել եմ Քուվեյթում` Արգենտինայի դեսպանատանը` որպես գործերի ժամանակավոր հավատարմատար, իսկ այժմ էլ Արգենտինայի դեսպանն եմ Հայաստանում: Այսինքն` շարունակաբար փոխվել է ոչ միայն այն երկիրը, որտեղ աշխատել եմ, այլ նաև աշխատանքի բնույթը, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի:

Բրազիլիայում, կարծես, գտնվում ես ամբողջությամբ այլ քաղաքակրթությունում: Դա մի հսկայական երկիր է թե՛ իր տարածքով, թե՛ բնակչությամբ, աշխարհագրությամբ, մշակույթով, ավանդույթներով ու թե՛ իր հիասքանչ լողափերով ու դիմակահանդեսներով: Այդ ամենին գումարած նաև աշխատանքը հաղորդակցության ոլորտում, որը ժամանակակից աշխարհում ամենակարևոր ասպեկտներից մեկն է, առավել հետաքրքիր էր դարձնում ամեն ինչ: Այնուհետև մեկնեցի աշխատանքի Քուվեյթ և կրկին հայտնվեցի այլ քաղաքակրթության մեջ, որտեղ առօրյա կենցաղային կյանքն ամբողջությամբ տարբերվում է նրանից, ինչին մենք սովոր ենք:

Ի տարբերություն այդ երկրների` Հայաստանում յուրահատուկ հանգստություն եմ զգում, որտեղ կարող ես լիցքաթափվել և մտածել, թե ինչ նոր գաղափարներ ու նախաձեռնություններ կարող ես իրականացնել` լինելով որևէ երկրի դեսպան: Այդ իսկ պատճառով էլ աշխատում ենք ամենատարբեր միջոցառումներ ու նախագծեր իրականացնել բոլոր ոլորտներում, ընդ որում` ոչ միայն Երևանում, այլև մարզերում` համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունն ուղղված է տարածքային զարգացմանը:

- Հասցրե՞լ եք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերեն: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը Ձեր մայրենի լեզվի հետ և նշել, թե ո՞րն է ավելի բարդ:

- Հայերենը շատ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ լեզու է: Իհարկե, մի շարք բառեր եմ սովորել այս երկու տարիների ընթացքում` լսելով դրանք փողոցում, սրճարանում, կամ հենց դեսպանատանը` շփվելով իմ աշխատակիցների հետ: Երբ հայերեն հետաքրքիր հնչողությամբ որևէ բառ եմ լսում, անպայման հարցնում եմ աշխատակիցներիս, թե ինչ է նշանակում և փորձում հիշել այն: Կարծում եմ` ապագայում ավելի խորությամբ և լրջորեն կսկսեմ ուսումնասիրել այս լեզուն, թեպետ արտասահմանցու համար, կարծում եմ, այն իսկական մարտահրավեր է, քանի որ հնդեվրոպական լեզվաընտանիքի ամբողջությամբ անկախ ու առանձին ճյուղ է:

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:

- Իհարկե, հայկական ավանդական շատ ուտեստներ եմ փորձել, բայց այն, ինչ ամենաշատն է ինձ դուր եկել, իրականում շատ պարզ ու հասարակ ուտեստ է. դա լավաշն է` պանրով ու կանաչիով: Միշտ ասում եմ, որ կարող եմ անդադար ուտել այն:

- Լինելով այլ մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Հայաստանը հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող երկիր է։ Այստեղ սովորելու շատ բան կա, ներառյալ` ավանդույթները, մշակույթը, երաժշտությունը և այլն: Հայկական մշակույթի մեջ ինձ ամենաշատը հիացնում են հայկական գորգերը, դրանց գույները, նախշերը: Չեմ կարողանում անտարբեր անցնել գորգերի կողքով, արդեն գնել եմ ինձ համար մի քանիսը և կարծում եմ` չեմ սահմանափակվի այդքանով:
Ինչպես արդեն ասացի, ինձ շատ է դուր գալիս շրջել Հայաստանի մարզերով, որտեղ կարող ես գտնել շատ ու շատ դարեր առաջ կառուցված վանքեր ու դրանց միջոցով ուսումնասիրել հայկական ճարտարապետության առանձնահատկությունները:

Արգենտինան համեմատաբար ավելի երիտասարդ երկիր է, և այնտեղ չես գտնի այդքան հին եկեղեցիներ, թեպետ մեր ճարտարապետությունն էլ, որը hատկապես 18-րդ դարում մեծ զարգացում է ապրել, ևս շատ տպավորիչ է: Սակայն, դրա փոխարեն, Արգենտինայում բնությունն է հրաշալի տեսարաններ կերտել, որն աշխարհում որևէ այլ տեղ չես հանդիպի: Արգենտինան այնքան մեծ է, որ, հյուսիսից հարավ ճանապարհորդելով, անցնում ես աշխարհագրական տարբեր գոտիներով` վայելելով Իգուասու ջրվեժների հրաշալի տեսարանը, դիտելով տանգոյի մի գեղեցիկ ներկայացում Բուենոս Այրեսում, իսկ հաջորդ օրը կարող ես ուղևորվել Պատագոնիա` Պերիտո Մորենո հսկա սառցադաշտն ու սառցաբեկորները տեսնելու ու խմելու մի բաժակ վիսկի` հենց սառցաբեկորների սառույցով:

Իհարկե, արգենտինական մշակույթն ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով այն տարբերվում է այլ մշակույթներից և այդ առանձնահատուկ կետերից մեկը տանգոն է: Ես միշտ համեմատում եմ տանգոն հայկական դուդուկի երաժշտության հետ, քանի որ դրանք երկուսն էլ կարոտի ու տխրության երաժշտություն են:

- Տնտեսության և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են ակնկալվում առաջիկայում:

- Հայաստանի հետ ունենք բազմակողմ համագործակցություն և մշտապես աշխատում ենք նոր ուղղություններ գտնել այդ համագործակցությունն առավել առաջ մղելու համար: Երկու երկրների միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն, ինչի վկայությունն են նաև երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները: Անցյալ տարի դեսպանատանը հյուրընկալեցինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով եկավ շնորհավորելու Արգենտինայի ժողովրդին եւ Կառավարությանը՝ Անկախության 200-ամյակի կապակցությամբ:

Շարունակում ենք համագործակցությունը տնտեսական ոլորտում, որը շատ ակտիվ կերպով իրականացնում ենք հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Անցյալ տարի արգենտինացի գյուղատնտես փորձագետների երկու առաքելություն ընդունեցինք Հայաստանում:
Դեսպանությունը նաև մշակութային ակտիվ գործունեություն է  ծավալում` փորձելով դրանում ներգրավել տեղի հասարակությանը: Դեսպանատանը բացեցինք Արգենտինական մշակույթի կենտրոն, որտեղ մշակութային տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Կենտրոնը բաց է համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են հետաքրքիր գաղափարներ իրականացնել: Բացի այդ,  կազմակերպում ենք տարբեր համերգներ, յուրաքանչյուր տարի արգենտինական ֆիլմերի փառատոն ենք անցկացնում, որն աստիճանաբար առավել շատ մարդկանց է գրավում:

Մենք շարունակելու ենք աշխատել նույն եռանդով` փնտրելով և իրականացնելով նոր գաղափարներ ու ծրագրեր:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք 27/11/2024 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները 27/11/2024 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան 27/11/2024 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ 27/11/2024 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով 27/11/2024 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը