16/02/2017 19:16
Բրեդ Փիթն իր երեխաների հետ ազատ շփվելու իրավունք է ստացել
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակներում իրավունք Է ստացել իրենց ընդհանուր երեխաների հետ ժամանակ անցկացնել՝ առանց հսկող հոգեբանի: Այս մասին գրում Է InTouch-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է Lenta.ru-ն:
Տեղեկատվության համաձայն՝ 53-ամյա Փիթն արդեն երկու անգամ մոր հետ ապրող երեխաներին գիշերելու է տարել իր նոր բնակարանում:
«Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին նա հույս ունի հասնել երեխաներին մեկ շաբաթով վերցնելու իրավունքի», - պատմել Է աղբյուրը:
Հոր հետ ժամանակ են անցկացրել զույգի որդեգրված դուստրերը՝ Զախարան, ինչպես նաև նրանց կենսաբանական երեխաները՝ Շայլոն, Վիվիենը և Նիքսը: Որդեգրված երկու ավագ որդիները՝ Մեդոքսը և Փաքսը, դերասանի տանը չեն գիշերել: Փիթի հետ նրանց հարաբերությունները մնում են լարված: