17/02/2017 14:17
Samsung-ի բաժնետոմսերն անկում են գրանցում կորպորացիայի ղեկավարի կալանավորման ֆոնին
Հարավկորեական Samsung Electronics ընկերության բաժնետոմսերը անկում են գրանցում կորպորացիայի ղեկավար Լի Չժե Յոնի կալանավորման ֆոնին, վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է РИА Новости-ն:
Բաժնետոմսերը Կորեական բորսաում 1,21 տոկոսի անկում են գրանցել՝ համեմատած նախորդ օրվա աճուրդների տվյալների հետ: Ավելի վաղ թղթերն անկում էին ապրում 3,2 տոկոսով:
Ինչպես հայտնում են կորեական ԶԼՄ-ը, Սեուլի դատարանի որոշմամբ կալանավորվել է հարավկորեական Samsung Group տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լի Չժե Յոնը, որը մեղադրվում է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի շրջանակում կաշառք տալու համար: