17/02/2017 16:21
Հայաստանն ու Օմանը կզարգացնեն իրավապայմանագրային դաշտը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Օմանի արտգործնախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային:
Է.Նալբանդյանի խոսքով, արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծել է, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության և առևտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվել է իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խթանման հետ կապված հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը և Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլահն անդրադարձել են միջազգային հրատապ հարցերի: Ընդգծվել է հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը: