17/02/2017 13:55
Ռամոսը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ հանդիպումը
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել «Նապոլիի» (3:1) հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: Հանդիպման 71-րդ րոպեին «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրա փոխարեն խաղադաշտ է մտցրել Պեպեին, փոխանցում է Sport.ru-ն:
Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ Ռամոսն աջ ազդրի վնասվածք ունի։ Այդ վնասվածքի պատճառով իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ Պրիմերայի առաջիկա հանդիպումը, որը կկայանա փետրվարի 18-ին։
«Նապոլիի» ու «Ռեալի» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 7-ին՝ Նեապոլում։